Դեռ որքա՜ն եմ սպասելու, որ գաս, որ չգնաս այլևս, որ մնաս կողքիս: Երեկվանից քիչ է այսօր սպասումիս օրը: Երեկվանից շատ է սերս, որ քեզանով է լցված: Երանի կողքիս լինեիր, զգայի քեզ կողքիս, թեկուզ մեկ րոպեով: Երանի կարողանայի աչքերիդ նայելով ասել, թե ինչքա՜ն եմ սիրում: Գիտեմ, որ կզգայիր այդժամ, այլևս ոչ մի կասկած սրտիդ չէր պատի: Հիմա կասկածները հավաքվել են հոգումս, դժվար դարձրել հոգումս անդորր պահպանելն ու դեմքիս ժպիտ հայտնվելը: Ուժեղ եմ եղել միշտ այնքա՜ն: Անորոշ ներկաս րոպե առ րոպե ցավեցնում է հոգուս:
Գուցե խոսքերս անկեղծ հասու չեն այդքան:
Գուցե սերս հարկավոր չէ, գուցե քոնն էլ՝ ինձ:
Գուցե շարունակում եմ սիրել, կամ էլ հիասթափվում եմ:
Փոթորկվում է հոգիս, հետո հանգստանում:
Կորցնում եմ ինձ: Թաքցնում եմ արցունքներս այնքա՜ն հմտորեն, որ կոկորդումս են հավաքվում, չեն թողնում հանգիստ շնչել ... իսկ գիշերը նրանց աչքերիցս հոսել է ստիպում: Անզո՞ր եմ դարձել այսչափ:
Գուցե ճակատագիր է, ինչպես ինքդ ես ասում, բայց և անքա՜ն ցավելով:
Գուցե չես ուզում հավատալ, կամ էլ ձևացնում ես, որ չես հավատում:
Անորոշ է այնքա՜ն: ( ...
Անորոշ է այնքա՜ն: ( ...
Կասկածում եմ ամենի վրա: Բայց հստակ է՝ սիրում են մեր հոգիներն իրար, մեր սրտերն իրար են ուզում: Ինչո՞ւ մնալ առանց իրար: Հանուն ինչի՞: Հպարտության հաշվին զոհ տալ սերը, դրա՞ն ենք ձգտում:
Հ.Գ. Գնահատել, անկեղծ սիրել ու սեր տալ՝ սահմաններից դուրս, չկորցնել իրար, պայքարել, հաղթահարել ամեն հնարավոր արգելք ու լինել երջանիկ, սրանք են կարևոր:
Նյութի աղբյուր՝ http://heartisyoursforever.blogspot.com/2014/03/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել