Հենց նոր նայեցի Լարս Ֆոն Տրիերի “Նիմֆոմանուհին”: Պետք է անկեղծ խոստովանեմ, այն գովազդային գործակալությունը, որը արել է այս ֆիլմի PR արշավը, ուղղակի արժանի մրցանակի: Ասեմ ինչու
1. Նախ, ֆիլմում էրոտիկ տեսարանները 1 ժամ 40 րոպեից երևի զբաղեցնում են առավելագույնը 5 րոպե, լավ քարը պայթի տրաքի 10: Ընդ որում, այս 10 րոպեները միասին վերցրած, ոչ մի արտառոց բան ցույց չեն տալիս, ավելին դրանք նույնիսկ զգացական չեն, դրանք էրոտիկ չեն, գեղեցիկ չեն նկարահանված: Սովորական: Հաստատ արդեն մի քանի հարյուր ֆիլմում տեսել եք արդեն:
2. Ֆիլմի հիմնական անունները` այսինքն Շառլոտ Գեյնզբուրգը, Ստելան Սկարսգաարդը, որ հայտնվում են Տրիերի բոլոր ֆիլմերում, ամբողջ ֆիլմի ընթացքում ընդամենը մեկ տեսարանում են: Մեկ սենյակում: Միասին զրուցում են:
3. Ամերիկացիների Քրիստիան Սլեյտերն ու Շիա Լա Բուֆը երկրորդական դերերում են, բայց գլխավոր հերոսուհու կյանքի գլխավոր տղամարդիկ են` հոր ու կյանքի սիրո:
4. Ֆիլմն այնուամենայնիվ ցույց չի տալիս, թե ով է նիմֆոմանուհին: Ըստ ֆիլմի հերոսուհու` դա սեքսուալ վարքագիծ է` ֆիզիկական պաթոլոգիայով թելադրված, բայց նաև որոշակի գիտակից ընտրությամբ ու զգացմունքային ֆոնով:
5. Միայն մի տեղ հերոսուհին պատմում է, որ կյանքի ինչ որ փուլում ամեն օր սեքս է արել 10 տղամարդու հետ, բայց թե ինչպես է իրեն զգացել 10-րդից հետո, ինչու հենց տասը ու սենց լիքը հարցեր` ֆիլմը չի բացահայտում:
6. Ամբողջ ֆիլմը կառուցված է մեկ սկզբունքի վրա` հերոսուհին ամեն ինչ փորձում է, բացի սիրուց: Բայց ֆիլմը հենց ավարտվում է նրա հիասթափությամբ` երբ սիրով է զբաղվում ու հայտնաբերում, որ ոչինչ չի զգում:
7. Ֆիլմի մոնտաժից ուղղակի ակնհայտ է, որ պրոդյուսերները ամեն ինչ արել են փրկելու ֆիլմը` մտցրել են հեռուստատեսային և գովազդային վիզուալ կուլտուրայի տարրեր` լուսագրեր, բազմակի էկրաններ, կիսավավերագրականություն:
8. Սա Ֆոն Տրիերի չհաջողված, բայց լավ գովազդված ֆիլմերից է: Ֆոն Տրիերը ուղղակի դադարել է զարմացնելուց. Ֆիլմը ոչ շոկ է առաջացնում, ոչ մտածելու տեղիք է տալիս, ոչ գրգռում է ու ոչ էլ հուզում: Կամ ինչպես իմ բարեկամ Զոհրաբ Հարոյանն էր իր Թվիտերում նկատել “ոչ նորմալ կինո էր, ոչ էլ նորմալ պոռնո”: Չեք հավատում? Ինքներդ նայեք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.aleksanyan/posts/10153862071175212?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել