Մեր պարագայում դա ավանդական մշակույթն է, որը պայմանավորում է քաղաքական համակարգի ինչպիսի լինելը: Օրինակ, ավանդական հարաբերություններում մեծ նշանակություն ունեցող հարևա-բարեկամ կապերն ուղղակի արտահայտվում են քաղաքական վարքում՝ այս կամ այն թեկնածուին նախասիրություն տալու հարցում, կամ պետության կյանքում տղամարդու և կնոջ դերի մասին ավանդական պատկերացումների արտացոլումը քաղաքական վարքում՝ կին քաղաքական գործիչների նկատմամբ անլուրջ վերաբերմունքի տեսքով: Հիմա հաջորդը:
Եվրոպական կառույցները երկար տարիների փորձում են փոխել մեր քաղաքական համակարգը և ներդնել նոր տիպի քաղաքական հարաբերություններ: Բայց դրանք ընդամենը ՀԵՏԵՎԱՆՔ են, իսկ պատճառը մնում է նույնը՝ կյանքի կազմակերպման մշակութային մոդել: Այսինքն, մեզանում քաղաքական համակարգը փոխելու համար պետք է փոխվի դրա հիմքը՝ կյանքի կազմակերպման մշակույթը: Եվ վերջինը:
Թե կմնա արդյո՞ք ինչ-որ մշակույթ դրանից հետո, մեծ հարց է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել