Amsagir.am-ը գրում է.

Գիտնականները սիրելի երաժշտությունը համարել են «այլընտրանքային սեքս», քանի որ լավ երաժշտությունից ստացած  դրական էմոցիաները կարելի է համեմատել սիրելիի հետ մի կրքոտ գիշերվա էմոցիաների  հետ:

Հետազոտողները վերլուծել են հորմոնները, որոնք առաջանում են մարդու օրգանիզմում սիրած երաժշտական կոմպոզիցիան լսելիս:

Պարզվել է, որ դոպամինի հորմոնների մակարդակը նույն է, ինչպիսին լինում է սեքսից հետո:

Բացի այդ, պարզ է դարձել, որ ստացված երջանկության հորմոնը լսված երաժշտության ժանրից կախված չէ, կարևորն այն է, որ երաժշտությունը իսկապես դուր գա մարդուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել