Մարտի 1-ին ծաղիկներ էինք դնում զոհերի հիշատակին Մյասնիկյանի պատվանդանին, մեկ էլ նկատեցի ինչ-որ լարվածություն փողոցի եզրին: Կոմայգու մարմնավաճառ աղջիկն էր մոտեցել, ուզում էր ժողովրդի հետ նույնպես ծաղիկ դնել արձանի քարերին: Ոստիկանները թույլ չտվեցին, երեւի պարկեշտության մասին իրենց պատկերացումներից ելնելով: Այդ օրը մեր երկրի հարյուրավոր «քաղաքական գործիչներ» այնտեղ չեկան, եկել էր մի քանի հարյուր քաղաքացի ու այդ թվում այս աղջիկը, որին չթողեցին: Երբ լսեք, որ քաղաքականությունը պոռնկություն է` մի հավատացեք: Պոռնիկը վաճառքի է հանում միայն այն, ինչ իրեն է պատկանում` սեփական մարմինը, իսկ քաղաքական որոշ «գործիչներ» վաճառում են այն, ինչն իրենցը չէ` ժողովրդի հույսը, հավատը, վստահությունը: Այսօր, մարտի 8-ին հիշեցի այս պատմությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել