1in.am-ը գրում է.

Օրերս արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը մեկ շաբաթով մեկնել են Մալդիվյան կղզիներ: Զույգը կանգ է առել Cheval Blanc Randheli Resort շքեղ հյուրանոցում: Հյուրանոցի առանձնատներից յուրաքանչյուրը տեղակայված է Հնդկական օվկիանոսի ափին: 

Նշվում է, որ նման առանձնատներից մեկում 4 օր ապրելը արժե 10.000 դոլար, իսկ առանց ըմպելիքների 5-անգամյա սննդի համար պետք է վճարել ևս 500 դոլար:

Մինչ ծնողները վայելում են իրենց լյուքս համարները՝ արքայազն Ջորջի մասին հոգ են տանում նրա տատիկն ու պապիկը՝ Քեյթի ծնողները: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել