1in.am-ը գրում է.

Չինաստանը, անկասկած, թեյի խոշորագույն սպառողն է (տարեկան 720 միլիոն կգ), սակայն վիճակագրական վերջին տվյալներով՝ մեկ մարդուն բաժին ընկած թեյի քանակի հաշվարկներով ամենաշատ թեյ սպառող երկրներն են՝ Թուրքիան, Իռլանդիան և Մեծ Բրիտանիան: 

Թուրքիայի բնակիչները թեյի մեծ սիրահար են. յուրաքանչյուր բնակիչ տարեկան օգտագործում է 3.1 կգ թեյ: Իռլանդիայում այդ ցուցանիշը կազմում է 2.1 կգ, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 1.9 կգ: Չորրորդ տեղում Ռուսաստանն է: 

Ցուցակում են նաև այն երկրները, որտեղ թեյը այդքան էլ տարածված չէ՝ Թաիլանդը, Ֆիլիպինները, Հունաստանը, Վենեսուելան, Պերուն, Կոլումբիան, Բրազիլիան և Մեքսիկան՝ գրում է kedem.ru-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել