Aroxj.am-ը գրում է.
Քնեք: Պետք է քնեք առնվազն 9 ժամ: Եթե չեք աշխատում, ապա փորձեք օրվա ընթացքում մի փոքր ժամանակ գտնել և քնել ցերեկվա ժամերին: Արթնանալուց հետո փորձեք կտրուկ վեր չկենալ անկողնուց: Եթե մեջքի վրա եք պառկած, ապա զգույշ վեր բարձրացեք: Աշխատեք ձեռքերը վեր չբարձրացնել: Դա հղիների համար վտանգավոր է:
Զբաղվեք սպորտով: Եթե դուք մարզված եք, ապա ֆիզիկական վարծությունները ձեզ համար կրկնակի օգտակար կարող են լինել: Խորհրդակցեք բժշկի հետ և ընտրեք ավելի անվտանգ սպորտաձև, օրինակ լողը: Խուրհուրդ է տրվում որովայնի վրա չլողալ, լողացեք մեջքի վրա : Ամեն օր նվազագույնը 30 րոպե զբոսնեք: Երկար ու կանոնավոր զբոսանքը ամրացնում է որովայնի մկանները, լավացնում արյան շրջանառությունը, ավելի շատ թթվածին կստանաք, որը նաև շատ անհրաժեշտ է ձեր փոքրիկին: Ընտրեք հարմար կոշիկներ, որի բարձրությունը չպետք է գերազանցի 3 սանտիմետրը: Պետք է հիշել, որ չի կարելի քայլել այնքան, որ ուժերը սպառեք, ընդհակառակը քայլեք այնքան, որ վերադառնաք բարձր տրամադրությամբ:
Մի ծխեք: Եթե ծխում եք, ապա հղիությունն ամենահարմար առիթն այդ վատ սովորությունից հրաժարվելու համար: Ծխող կանանց երեխաները ժամանակից շուտ են ծնվում և լինում են թերքաշ: Բացի այդ ծուխը նրանց մաշկի ամենամեծ թշնամին է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



