Պարզվում է, որ լիսկայազգիների համար դեռ ծովը ծնկներից է...
Զանգահարել եմ Որոտան հէկ-երի գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանին...
Մարդը վիրավորվել է, առանց իրեն ճանաչելու՝ գրել եմ, որ երաժտական դպրոցի շենքն է սեփականաշնորհել չնչին գումարով՝ համայնքին պատճառելով մի քանի հարյուր միլիոն դրամի վնաս... Դա արվել է հորեղբոր որդու՝ Լիսկայի քավորությամբ և ողնաշարը կորցրած քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի ստորագրությամբ... Ու սեփականաշնորհածն էլ գրանցել է որդու՝ Կարեն Խաչատրյանի անունով...
Որոտան հէկ-երի կասկադի առևտրից լավ չաղացած Սասուն Խաչատրյանը վիրավորվել է, անջատում է հեռախոսը...
Մեր բակը մաքրող Բուրաստան տոտան կասեր. «Տո քո լույսն էնպես անջատվի, որ ճամփա չունենաս գնալու»...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել