Lragir.am-ը գրում է.

ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահներ Օբաման եւ Օլանդը պնդում են ռուսական զորքի դուրսբերումը Ղրիմից, որտեղ, ըստ արեւմտյան աղբյուրների, կա 20 հազարանոց զորք:

Երկու երկրների նախագահներն այսօր հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայի խնդիրը: Նրանք հայտարարել են, որ Ղրիմի հանրաքվեն չունի որեւէ օրինական հիմք: Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանը պետք է թույլ տա Ղրիմ մտնեն ԵԱՀԿ դիտորդները եւ համաձայնվի Ուկրաինայի հետ բանակցության շփման խմբի ձեւավորմանը:

Նախագահները հայտարարել են, որ հակառակ դեպքում Ռուսաստանն ավելի կբարդացնի հարաբերությունները համաշխարհային հանրության հետ եւ կբախվի նոր պատժամիջոցների:

Մինչ այժմ Մոսկվան թույլ չի տալիս ԵԱՀԿ դիտորդների մուտքը Ղրիմ, իսկ այսօր դիտորդների ուղղությամբ ռուսական զինվորականները կրակ են բացել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել