1in.am-ը գրում է.
Օգտատերերի 68 տոկոսը պատրաստ չէ համացանցում ազատ արտահայտել սեփական տեսակետը, քանի որ այդ տեղեկությունը կարող է օգտագործվել այլ նպատակներով: Այս մասին է վկայում Ericsson ConsurmerLab-ի հաշվետվությունը:
Ericsson-ի հարցմանը մասնակցել է 3311 մարդ`աշխարհի տարբեր երկրներից:
Համաձայն հարցման արդյունքների` հարցվածների 89 տոկոսը տարբեր սոցցանցերում գրանցվելիս իր վերաբերյալ ճիշտ տվյալներ է գրում, սակայն 59 տոկոսն անհանգստանում է երրորդ անձանց կողմից հնարավոր լրտեսությամբ: Այնուամենայնիվ, օգտատերերի մեծամասնությունը`81 տոկոսը, սոցցանցերում մեկնաբանություններ թողնելիս կեղծանուններ չի օգտագործում:
Հարցման մասնակիցների 93 տոկոսը վստահ է, որ անձնական տեղեկության պաշտպանության համար որոշ մարտավարություն է կիրառում, 70 տոկոսը հետաքրքրվում է տեղեկատվական անվտանգության խնդիրներով, 68 տոկոսը տուժել է վիրուսներից, 11 տոկոսը`ցանցահենությունից: 44 տոկոսը զգուշությամբ է վերաբերվում իր կողմից տրվող տեղեկությանը, իսկ 10 տոկոսը վստահ է, որ համացանցում անվտանգության խնդիրների հետ իրենք չեն առնչվի:



