Կանանց միամսյակը կարող ենք համարել բացված: Այսօր մարտի 8-ն է և, ինչպես Հայաստանում, այնպես էլ շատ երկրներում այն նշանավորվում է որպես կանանց միջազգային օր: Այդ առիթով այս շաբաթվա ֆեյսբուքյան ամփոփումն ArmStar.am-ը ներկայացնում է  մարտիության աստղային շնորհավորանքների տեսքով:

Արամե
Մեր սիրելի կանայք, մայրեր, քույրեր, շնորհավորում եմ ձեզ մարի 8-ի կապակցությամբ, մաղթում եմ անսահման սեր, երջանկություն և իհարկե առողջ վայելեք կյանքը: Ձեզ շատ սիրող` Արամե:

Միհրան Ծառուկյան

Սիրելի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ի և կանանց միամսյակի կապակցությամբ: Գարնանային ծաղիկների պես միշտ վառ լինեք և Ձեր խանդավառությամբ լցնեք մեր կյանքը:



Մարիաննա Հովհաննիսյան
Շնորհավորում եմ իմ ընկերների ցանկում գտնվող բոլոր կանանց և աղջիկներին; Ցանկանում, որ միշտ լինեք սիրված, գնահատված և գեղեցիկ, որ առօրյայում և հոգսերի մեջ երբեք չմոռանաք ժպտալու մասին և որ յուրաքանչյուրիդ կողակիցը միշտ ձեզ պարգևի պատպանվաշություն և ցանկալի լինելու զգացում: Շնորհավոր մարտի 8:

Յանա Դանիելյան
Սիրելի կանայք և աղջիկներ, շնորհավոր մեր գեղեցիկ տոնը, մեր մեկամսյակի հիանալի մեկնարկը… Միշտ եղեք այդպես գեղեցիկ, կազմակերպված և խելացի. . .

Սիլվա Հակոբյան
Սիրելի տատիկներ, մայրեր, կանայք, աղջիկներ, շնորհավորում եմ ձեզ գարնանային այս հիանալի տոնի առթիվ: Ուզում եմ, որ լինեք երջանիկ ու սիրված, քանի որ կնոջ համար դրանք ամենակարևորն են կյանքում: Միշտ ժպտացեք ո ձեր ժպիտով պարուրեք բոլորին: Շնորհավոոոոր …

Ջոնի Կարապետյան

Սիրով շնորհավորում եմ մեր շատ սիրելի կանանց, մայրերին և քույրերին գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում եմ շատ առողջություն, սեր և կանացի լիարժեք երջանկություն:

Արուսիկ Վակցինա
Կանայք, ձեր տոնը շնորհավոր: Մաղթում եմ մի քիչ քիչ տղամարդկանց ներվերը ուտենք:


Սոֆի Մխեյան
Շնորհավոոոոր Մարտի 8 ԵՐՋԱՆԻԿ ԵՄ ))) 
մարդ սենց եղբայր կունենա)))

Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել