1in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Սմիթը կարծում է, որ ռուսական գազամատակարարումից կախվածությունը նվազեցնելու հարցում Ուկրաինան կարող է հույսը դնել ԵՄ աջակցության վրա: Այս մասին դեսպանը հայտարարել է մարտի 8-ին Կիևում կայացած մամլո ասուլիսի ժամանակ՝ փոխանցում է Korrespondne.net-ը:
Նա նշել է՝ քանի որ այդ հարցը նոր չէ, ապա հնարավոր են այդ կախվածությունը նվազեցնող տարբեր տարբերակներ, որոնք պետք է քննարկել շատ արագ:
«Օրինակ՝ գազի ռևերսային մատակարարումներ կամ Ուկրաինայի համար գազի այլընտրանքային աղբյուրների քննարկում»,- հավելել է դեսպանը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_256323.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել