Այսօր` մարտի 8-ին, դերասան Անդրանիկ Հարությունյանի ծննդյան տարեդարձն է: Հումորային կերպարներում հանդես եկող դերասանն այս տարի նշում է իր 32-ամյակը: Երբ կապ հաստատեցինք Անդրանիկի հետ, նա այդ պահին ներկայացման փորձի էր և ArmՏtar.am-ի հետ զրույցում նշեց, որ չի սիրում զույգ թվերը այդ պատճառով այս տարի  32-ամյակի առթիվ չի պատրաստվում մեծ քեֆ ու ուրախություն կազմակերպել:

«Բոլոր  կենտ տարեդարձերիս մեծ ոգևորությամբ եմ պատրաստվել, բայց այս տարի , չնայած, ինչպես միշտ, տրամադրությունը ,մթնոլորտը հիանալի են , սակայն մեծ հավաքույթի չեմ պատրաստվում,- ասաց «Կարգին սերիալի»  Զուլալի դերակատարը:



Առանձնահատուկ տարեդարձ, որը Անդրանիկը նշել է իր կյանքում, չառանձնացեց՝  մանրամասնելով , որ ինքը ծնվել է մարտի 8-ին, արդեն  իսկ առանձնահատուկ է իր և բոլորի համար: Դերասանը նաև սրտանց շնորհավորեց բոլոր մայրերի, կանանց և աղջիկների տոնը՝ ցանկանալով միայն ու միայն ժպիտներ և անսահման երջանկություն:

Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել