1in.am-ը գրում է.

Բրտանական դրոշն արդեն երկար ժամանակ ոգեշնչում է նկարիչների ու մոդելյերների ու մնում է զանգվածային մշակույթի ամենագլխավոր խորհրդանիշներից մեկը: 

Սակայն շուտով տեղի կունենա Շոտլանդիայի անկախության հանրաքվեն և Բրիտանիայից դրա առանձնանալու դեպքում այն կարող է զրկվել «Յունիոն Ջեքից»: Դրա հետ կապված՝ արդեն սկսել են հայտնվել բրիտանական նոր դրոշի նախագծեր՝ հայտնում է RT-ն: 

Վեսթմինսթերը հայտարարում է, որ ստանալով անկախություն՝ Շոտլանդիան կկորցնի ֆունտ սթեռլինգը, սակայն որ ավելի կարևոր է՝ Բրիտանիան առանց Շոտլանդիայի կարող է զրկվել բրիտանական դրոշից: 

Շոտլանդիայից Միացյալ Թագավորության դրոշին կապույտ ֆոնն է ու սպիտակ կեռ խաչը: Սակայն անկախության դեպքում այդ խորհրդանիշները կարող են հեռացվել երկրի գլխավոր խորհրդանիշի վրայից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել