Ladynews.am-ը գրում է.
Տարածված այն տեսակետը, թե անպտղությունը հիմնականում կանանց է վերաբերվում, սխալ է, քանի որ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ անպտղության ցուցանիշները գրեթե հավասար են:
Չգիտես ինչու, անպտղության պարագայում մեզանում ընդունված է միայն կանանց խնդիրներով զբաղվել, համարվում է, որ վերարտադրողականության խնդիրն առաջին հերթին կանանց է վերաբերում: Իրականությունն այսպիսին է ամուսինների մոտ խնդիր լինելու դեպքում ստուգվում են միայն կանայք, սակայն հաճախ, տարիներ շարունակ անարդյունք բուժումներից հետո, պարզվում է, որ խնդիրներ հենց տղամարդն է ունեցել:
Գոյություն ունի անպտղության 40 տեսակ, որոնցից 22-ը վերագրվում է կանանց, իսկ 18-ը տղամարդկանց: Ընդ որում այսօր աշխարհում տղամարդկանց շրջանում անպտղության ցուցանիշների աճի միտում է նկատվում: Պատճառն այն է, որ տղամարդիկ խուսափոմ են հաճախել բժշկի, հետաքրքրվել սեփական առողջությամբ, ամաչում են խոսել իրենց հուզող խնդիրների մասին, ինչի հետևանքով խնդիրը չի բացահայտվում: Մինչդեռ լուծումը հաճախ հենց բժշկի աշխատասենյակում է գտնվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ