Slaq.am-ը գրում է.

Արևո Գրիգորյան

- Ինչպե ՞ս եք տոնում Մարտի 8-ը:

- Արդեն մի քանի տարի է մարտի 8-ը նշում եմ աշխատավայրում, այսինքն՝ օրս անցնում է երգի և երաժշտության ներքո:

- Ո ՞րն է Ձեր ստացած ամենահիշարժան նվերը:

- Հիշարժան նվերներիցս մեկն ավտոմեքենաս է:

- Ու ՞մ եք առաջինը շնորհավորում:

- Կարծում եմ՝ ինչպես բոլորն, այպես էլ ես առաջինը շնորհավորում եմ մայրիկիս:

- Կին լինելը առավելությու ՞ն է, թե ՞...

- Երբ կողքիդ կա սիրող ամուսին, կին լինելը դառնում է առավելություն:

- Ի ՞նչ կմաղթեք բոլոր կանանց:

- Ցանկանում եմ, որպեսզի լինեն կանացի և անսահման սիրով շրջապատված: Շնորհավորում եմ բոլոր կանանց մարտի 8-ը:

Անահիտ Շահբազյան

- Ինչպե ՞ս եք տոնում Մարտի 8-ը:

- Ինձ համար գարնան ամեն մի օրն է տոն իր ծաղկունքով, և ես միշտ շատ բարի մթնոլորտում եմ տոնել իմ մարտի 8-ը:

- Ո ՞րն է Ձեր ստացած ամենահիշարժան նվերը:

- Ամենագնահատելի նվերս ծաղիկներն են, որ նվիրել են ինձ դպրոցում. Ծաղիկների գումարը հավաքվել էր 1 ամիս բուլկի չուտելու արդյունքում հավաքված գումարով:

- Ու ՞մ եք առաջինը շնորհավորում:

- Առաջինը շնորհավորում եմ տատիկիս և մայրիկիս:

- Կին լինելը առավելությու ՞ն է, թե ՞...

- Իհարկե առավելություն է ու գնահատելի յուրաքանչյուր վայրկյան:

- Ի ՞նչ կմաղթեք բոլոր կանանց:

- Մաղթում եմ, որ բոլոր կանայք սիրելի մարդիկ ունենան իրենց կողքին, խելացի ապրեն ու վայելեն մեզ տրված ամեն մի բարիք ու շնորհ:

Նարե Գրիգորյան

- Ինչպե ՞ս եք տոնում Մարտի 8-ը:

-Մարտի 8-ը պատրաստվում եմ տոնել գործընկերներիս հետ՝ ինչպես ամեն տարի:

-Ո ՞րն է Ձեր ստացած ամենահիշարժան նվերը:

- Ամեն տարի այնպես է ստացվում, որ պարտադիր ստանում եմ այնպիսի նվերներ, որոնք թանկ են ինձ համար և միշտ հիշում եմ:

- Ու ՞մ եք առաջինը շնորհավորում:

- Ամեն տարի մարտի 7-ի գիշերը, արդեն ավանդույթ է դարձել, որ շնորհավորում եմ մայրիկիս և ծաղիկներ նվիրում: Այս տարին ևս բացառություն չէ:

- Կին լինելը առավելությու ՞ն է, թե ՞...

- Կին լինելը տղամարդ լինելուց ավել կամ պակաս չէ: Կինն ունի իր առավելություններն ու թերությունները, տղամարդն՝ իր:

- Ի ՞նչ կմաղթեք բոլոր կանանց:

-Բոլոր կանանց կցանկանամ կանաչի մեծ երջանկություն, որպեսզի վստահ լինեն իրենց վրա, լինեն միշտ գեղեցիկ՝ անկախ ամեն ինչից: Հայ կանայք բոլոր ազգերից ամենագեղեցիկն են ինձ համար: Թող որ երբեք նրանց ժպիտը չպակասի և ապրեն իսկական կնոջը վայել կյանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել