Times.am-ը գրում է.

Մի շատ վտանգավոր ծրագրի մասին եմ ուզում խոսել, որը կարծես դուրս է մնացել մեր ուշադրությունից, այդ թվում և հատուկ ծառայությունների, չնայած` քանի անգամ առիթ ունեցել եմ այդ մասին պաշտոնյա անձանց հետ խոսելու և այդ հարցը բարձրացնելու․․․ ինչևէ․․․

Սերնդի դաստիարակությունը, թերևս, ամենակարևոր գործերից մեկն է, և եթե մենք չեն զբաղվում մեր սերունդների՝ հավուր պատշաճի դաստիարակության գործով, դրանով բնականաբար կզբաղվեն այլք․․․

Դեռևս Էրզրումում կար հատուկ դպրոց – համակարգ: Ուրեմն չամուսնացած աղջիկները մաս էին կազմում համայնքի չամուսնացած աղջիկների միավորման, որտեղ նրանց պատրաստում էին ամուսնանալու, սովորեցնում էին տարբեր արհեստներ, խոհանոց, գաղափարապես դաստիարակում էին, սովորեցնում էին շատ նրբություններ, կարճ ասած՝ հատուկ դաստիարակում էին՝ որպես վաղվա մայր, վաղվա տան տիկին, վաղվա հարսիկ: Ամուսնանալուց հետո, նրանք անցնում էին ամուսնացած կանանց միություն, որտեղ արդեն փորձառու տան տիկնայք նրանց սովորեցնում էին ամուսնական կյանքի նրբությունները և այլն: Ընդ որում, չամուսնացածների մուտքը արգելվում էր ամուսնացածների մոտ, և հակառակը՝ ամուսնացած ոչ մի կին իրավունք չուներ մտնել չամուսնացածների միություն: Էսպես․․․ կար նաև տղաների համար համանման կառույց և համայնքում, ընտանիքում առկա բոլոր խնդիրները, ցանկացած տեսակի անհարթություններ հարթվում էին այդ կառույցների մակարդակում, որի նպատակն էր ամուր պահել ընտանիքները ու նպաստել դրանց զարգացմանն ու հզորացմանը:

Հայ ընտանիքը եղել է, կա և կլինի հայ ազգի լինելիության գրավականը:

Սա վաղուց հասկացել է նաև մեր թշնամին:

Իսկ հիմա բուն նյութին անդրադառնանք:

Շատերդ նկատած կլինեք Հայաստանում «կամավորական աշխատանքներ» իրականացնող արտասահմանցիների: Առաջին հայացքից միամիտ, բարի թվացող մարդիկ, որոնք նաև շատ պատրաստված սպորտային կազմվածք ունեն ու ավելի շուտ զինվորական են հիշեցնում, քան ուղղակի պարապ մնացած հումանիստներ: Ուրեմն, պարզվում է նրանք ոչ միայն Հայաստանում են շրջում, այլև ամբողջ աշխարհում: Նրանց հիմնական պայմաններն են ապրել ընտանիքում, աշխատել տեղի համայնքի հետ, մասնավորապես երիտասարդների և դեռահասների: Կատարում են տարբեր ծրագրեր, վարձատրվում են իրենց պետության կողմից: Փաստացի անշառ թվացող այդ անձիք ունեն կոնկրետ առաջադրանք, ուղնուծուծով ուսումնասիրել տվյալ ազգին բնորոշ նրբությունները, կենցաղային ամենատարրական օրենքները նիստ ու կացը: Ընտանիքն ընտանիք պահող ավանդույթները: Տվյալ պետության, ազգի, ուժեղ ու թույլ կողմերը, խոցելի հատվածները և տոտալ կառավարմանը խանգարող բնավորության գծերը, որոնք հետագայում մանրակրկիտ անալիզ են արվում համապատասխան կառույցներում և տեղում էլ ռազմավարական տակտիկա է մշակվում:

Ուրեմն էսպես, երկար տարիներ Հայաստանում վխտում են էդ «կամավորները»: Եւ արդեն բավականին ինֆորմացիա ունեն և տիրապետում են խճանկարին: Ցավոք, մեր միամիտ ու բարի ժողովուրդը, հետսովետական բարդույթներով, թե այլ պատճառներով պայմանավորված լայնաբերան ժպտացող ամեն արտասահմանցուն իրեն փրկիչ է համարում, կամ գերզարգացած ու կատարյալ ճիշտ մեկը, որի տված մի ծամոնը կարա լուրջ հարցեր լուծի: Կան և հակառակը, ովքեր որ նրանց թափթփված տեսքին նայում են ու պնդում, որ բավականին հեռու են քաղաքակրթության եզրույթի հետ առնչվելուց: Ինչևէ, ես գիտեմ էդպիսի կամավորների, որոնք լեկցիաներ են կարդում և, մասնավորապես, էսպիսի հարց կարող են շոշափել․ «ես զարմանում եմ հայ կանանց վրա, էդքան խնդիր ունեն տանը ու չեն բաժանվում»: Փաստացի, հերիք չի, որ հայ մարդը իր տանը տեղ է տվել՝ դրանով և հնարավորություն ընձեռնել ծանոթանալու իր կենցաղին ու նաև ներքին ընտանեկան խնդիրներին, ստացվում է, որ նաև օձ է տաքացնում իր տանը: Փառք Աստծո երբեմն էդ քննարկումների ժամանակ լինում են և մարդիկ, ովքեր համարժեք պատասխան են տալիս նրանց այդ «մտքի փայլատակումներին»: Օրինակ, ոչ մի կոնկրետ ազգի պատկանող մի երիտասարդ, ում մայրը օրինակ ֆրանսիացի է, հայրը գերմանացի, տատը իտալացի իսկ պապը իսպանացի, եկել ու քննարկում էր հայ ընտանիքի «սխալ» նիստուկացը ու պնդում, որ սենց չպիտի լինի, այլ էսպես: Առնվազն տարօրինակ է, իրենց ընտանիքներում բազմաթիվ խնդիրներ ունեցող ու ընդհանրապես նորմալ ընտանիքից հեռու մարդիկ, եկել ու էստեղ դարերով ընտանիքի կայացած ինստիտուտ ունեցող ազգին սովորեցնում են, ինչպես պիտի ընտանիք պահել և ինչ բան է ընտանիքը: Բայց խնդիրը սրանով չի ավարտվում:

Ուրեմն բավականին ագրեսիվ տակտիկա են սկսել բանեցնել: Արդեն անցել են դպրոց-Ճամբարների: Աղջիկների լիդերության դպրոց, տղաների լիդերության դպրոց․․․ և այլն:

Հայաստանում օրինակ, կազմակերպվել (և կազմակերպվում) են դեռահաս՝ մինչև 15 տարեկան աղջիկների լիդերության դպրոց, որտեղ նրանց տարբեր թեմաներով դասախոսություններ են կարդացել, և մասնավորապես «սեռական դաստիարակություն» (բազմիցս ասել եմ, որ դա ապուշություն է, նման եզրույթն արդեն սխալ է, և էստեղ առնվազն եզրույթը պետք է լինի «վերարտադրողական առողջության մասին կրթություն», որն ասոցացվում է մանկածնության պրոցեսի հետ, և ոչ թե սեռական դաստիարակություն, որտեղ փաստացի փչացնում են երեխեքին, սովորացնելով, որ տարբեր զուգընկերներ ունենալու դեպքում պետք է օգտվել պահպանակից ՝ դրանով ուղղակիորեն խրախուսելով պռնկությունը՝ տարբեր սեռական զուգընկերներ ունենալը (կամ տարբեր տեսակի սեռական հարաբերություններն ու ձևերը, իբր սեռավարակներից պաշտպանվելու համար հավելյան ինֆորմացիա), փոխարեն խրախուսեն ընտանիքներ կազմելը, (չասեք չկա նման բան, ես ինքս եմ մասնակցել նման ծրագրերի և ինքս եմ կազմել շատ անգամ հարցաշարեր՝ մինչև հասկացել եմ էդ ամենի տակ թաքնված լուրջ վտանգը ու բացահայտ ասում եմ, որ դա աղետ է ու վտանգավոր պատերազմ, դպրոցներում, հարկերում, որտեղ մինչև 6 դասարաններն են դաս անում՝ մինչև 12 տարեկան երեխաներ, պահպանակի պլակատներ են փակցնում, իբր սպիդից պաշտպանվելու գրավական, անձամբ եմ տեսել դա)) անվան տակ լեկցիա է կարդացել մի ամերիկացի տիկին, ով, կներեք, բայց պիտի ուղիղ կոնտեքստով գրեմ, պահպանակը հանել և հագցրել է բանանի վրա, դրանով մինչև 15 տարեկան հայ աղջիկներին փորձելով ցույց տալ, թե ինչպես են դա կիրառում: Սա ինձ անձամբ պատմել է այդ սեմինարին մասնակցած աղջիկ, ով նաև խոստովանել է, որ դա սեռական պրովոկացիա էր և մասնագիտական տերմիններով պիտի ասեմ ուղղակիորեն դրդել է ձեռնաշարժության: Դրանից հետո, իր և իր պնդելով նաև իր ընկերուհիների մոտ սեռական ցանկություն է առաջացել, որը սկսել են բավարարել ձեռնաշարժությամբ, իսկ մինչ այդ, նրանք պնդում են, որ նման խնդիրներ չեն ունեցել և էդ ամենը սկսվել է կոնկրետ էդ լեկցիայից հետո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել