1in.am-ը գրում է.
ԱՄՆ Պետդեպարտամենտը խորհուրդ է տալիս ամերիկացիներին հետաձգել Ուկրաինա, հատկապես Ղրիմ կատարելիք ուղևորությունները՝ երկրում ստեղծված իրավիճակի պատճառով:
Իրավիճակն անկայուն է ու կարող է արագ փոխվել՝ նշում են դիվանագետները:
«Ուկրաինայում գտնվող ԱՄՆ բոլոր քաղաքացիները և նրանք, ովքեր ծրագրում են ուղևորություն Ուկրաինա, պետք է գնահատեն անձնական անվտանգությունը՝ քաղաքական անկայունության ու բռնության հնարավորության լույսի ներքո»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը տարածել է ԱՄՆ Պետդեպարտամենտը:
Interfax-ի հաղորդմամբ՝ Պետդեպը ուշադրություն է հրավիրում Ղրիմի, ինչպես նաև արևելյան շրջանների՝ Դոնեցկի, Լուգանսկի ու Խարկովի վրա:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_256311.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել