
Այս կառույցը բացվել էր Շպիցբերգեն արշիպելագում՝ Նորվեգիայում, 2008թ.-ին: «Դատաստանի օրվա փրկատեղիի» կառուցումը սկսվել էր դեռևս 2007թ.-ին և Նորվեգիային արժեցել է 9.6 մլն դոլար: Նրա հիմնական առաքելությունն է պահել հետագա սերունդների համար առավել սննդարար հացահատիկների սերմեր՝ գլոբալ աղետների, երկնաքարերի, ջերմաստիճանի փոփոխությունների կամ պատերազմների հետևանքներին դիմակայելու համար: Այս հացահատիկային բանկում պահվում է ամենատարածված մշակաբույսերի մոտ հարյուր տեսակի սերմ: Պահեստում սերմերը պահվում են հատուկ կոնտեյներների մեջ՝ 18 աստիճան ջերմաստիճանի ներքո, իսկ հավերժ ցրտի պայմաններում օդը սառեցվելու է լրացուցիչ հզոր կոմպրեսորի օգնությամբ: Եթե նույնիսկ ողջ աշխարհում չլինի էլեկտրականություն, իսկ պահեստի էլեկտաէներգիայի սեփական աղբյուրը շարքից դուրս գա, ապա սերմերը ևս մի քանի հարյուր տարի կկարողանան անվնաս մնալ այդ կոնտեյներներում: Պահեստը գտնվում է ծովի մակերևույթից 130 մետր բարձրության վրա, ինչը բացառում է նրա խորտակումը՝ արկտիկական սառույցների հալվելու դեպքում:












