Մարտի 8, կանանց միջազգային օր, իսկ ի՞նչ խորհուրդ է կրում այն. շատերս չենք խորանում, ուղղակի շնորհավորում ենք կանանց ու աղջիկներին՝ որպես իրենց մեծարման օր....բայց իրականում այս տոնը ստեղծվել է կնոջը իր իրական դերից շեղելու, կին-տղամարդ հարաբերություններում դիսբալանս ստեղծելու համար, և դա ակնառու է դառնում մեր կանանց հկ-ների այս օրերի ակտիվ քարոզչության գաղափարներով՝ այն է, կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներ, երկու սեռերի միջև ցանկացած խտրականության վերացում և այլ մառազմատիկ մտքեր: Բայց իրականում այս գաղափարախոսությունը բերում է հակառակ արդյունքի՝ երկու սեռերի միջև անջրպետի, որն անում են կանանց միջոցով՝ սրելով նրան տղամարդու դեմ, նրանցից ինչ-որ անհիմն իրավունքների պահանջ դնելով: Ի՞նչ հավասար իրավունքների մասին է խոսքը, երբ բնությունը ստեղծել է մեզ տարբեր, տվել է ամեն մի սեռին ֆիզոլոգիական տարբեր ֆունկցիաներ և միայն միմյանց լրացնելով մենք կարող ենք մի ամբողջականություն դառնալ, իզուր չի ասված ՝ երկու կես, մեկ ամբոջություն: Իսկ հիմա մեր միջև հավասարության նշան դնելով՝ փորձում են խախտել բնության այդ գլխավոր օրենքը, և պատահական չի, որ այսօր գնալով շատանում են անպտղությունը, ինչ-ինչ վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրներ, սա նույնպես հետևանք է կին-տղամարդ սխալ հարաբերությունների ձևավորման: Այդ իսկ պատճառով մաղթում եմ մեր կանանց՝ շարժվել իրենց սրտի թելադրանքով, այլ ոչ թե մտքի, քանի որ մեր միտքը վաղուց են սկսել պղտորել և սխալ գաղափարներով կտրել այն տիեզերական էներգետիկ կապը, որը միշտ եղել է կին և տղամարդ հարաբերություններում:



