Ո՞ր գործոններն են որոշում, թե որքանով է տվյալ երկիրը ցանկալի ապրելու համար: 
«Human Development Index»-ի և «Economist Intelligence Unit»-ի անցկացրած հարցումների համաձայն՝ երկրի` ապրելու համար ցանկալի լինելու համար կարևոր գործոններն են անվտանգությունն ու ապահովությունը, կրթությունը, ստացած եկամտի մակարդակը, կյանքից սպասելիքներն ու հեռանկարները

Livable Countries

Կյանքի որակը, իհարկե, կարևոր է, սակայն դա միշտ էլ մարդու անձնական ընկալման հարցը կլինի: Այդ իսկ պատճառով իրական կյանքում այնպիսի գործոնները, ինչպիսիք են կլիման, լանդշաֆտը, մշակույթը, պատմությունը, լեզուն և նույնիսկ ազգային խոհանոցն ու երկրի բնակիչները, հաճախ ազդեցություն են գործում մեր ընտրության վրա, երբ բնակություն հաստատելու համար ինչ-որ այլ երկիր ենք ընտրում:
Այս բոլոր գործոնները հաշվի առնելով` ստորև առանձնացրել ենք Եվրոպայի` ապրելու համար ամենացանկալի ու հարմարավետ երկրները:

 1  Նորվեգիա

Norway Landscape

Դեռ վերջերս Նորվեգիան հայտարարվել էր ապրելու համար ամենահարմարավետ երկիրը աշխարհում, և անցկացված բոլոր հարցումների պատասխանները մշտապես հաստատում են այս երկրի դիրքը որպես այդպիսին: Բացի իր իր գեղեցիկ ու շշմեցուցիչ բնությունից, այս թագավորական երկիրը նաև հայտնի է կոսմոպոլիտ քաղաքներով ու լեռների արանքում ջրերի ափերին գտնվող բնակավայրերով: Քաղաքացիների ապրելակերպը հրաշալի է, առողջապահությունն այստեղ անվճար է, կրթական մակարդակը՝ ամենաբարձրը, դե իսկ երկիրը մեծ զարգացում է ապրում ու հայտնի է իր կայունությամբ:

Ավելին, Նորվեգիայում հասարակության անդամների միջև առկա է հավասարության բարձր մակարդակ, բացի այդ, սա աշխարհի լավագույն վայրերից մեկն է մայրերի համար, քանի որ այստեղ տրվում է 10 ամիս մայրության աշխատանքային արձակուրդ ու ամբողջական վճար: Սակայն սրանք միայն մի քանի դասեր են, որ պետք է սովորենք Նորվեգիայից: Բայց դրա հոյակապ բնությունը, մշակույթը ու ինքնությունը դժվար է կրկնօրինակել:

 2  Նիդերլանդներ

Amsterdam Canal

Մի երկրում, որտեղ մարդիկ ավելի շատ նախընտրում են հեծանիվները, քան քառանիվ տրանսպորտը, և երեխաներն ավելի երջանիկ են ու առողջ, քան որևէ այլ տեղ, կյանքը չի կարող գեղեցիկ չլինել: Այս ամենն ավելացրեք ժամանակակից, կանաչ քաղաքները ու գյուղական բնակավայրերը: Այստեղ կարևոր դեր են խաղում գյուղատնտեսությունը, լիբերալ, լայնախոհ հասարակությունը, առատ ու բազմաժանր արվեստը ու մշակույթը: Այս ամենի  հետ մեկտեղ Նիդերլանդները իր գերազանց դիրքի շնորհիվ մեծ առավելություն ունի, քանի որ այստեղից հեշտությամբ կարելի է մեքենայով ճանապարհորդել հարևան 6 երկիր, այնպես որ, դժվար չէ պատկերացնել, թե ինչու է Նիդերլանդները ապրելու համար լավագույն տեղերից մեկը:

 3  Շվեդիա

Sweden Countryside

Այն, որ Շվեդիան «աշխարհի ամենակայուն երկիրն է», մեծ ազդեցություն է թողնում այն մարդկանց որոշման վրա, ովքեր ցանկանում են ապրել ավելի կանաչ միջավայրում ու ավելի առողջ ապրելակերպ վարող երկրում: Այնուամենայնիվ, սա միակ գործոնը չէ, որը մարդկանց ստիպում է տեղափոխվել այստեղ: Օդն այստեղ մաքուր ու թարմ է, բնապատկերները՝ չքնաղ ու այնպիսի տեսքով՝ ասես նորաձևության ամսագրի շապիկի պատկերներ լինեն:

Մաքուր փողոցներում կոկիկ հագնված մարդիկ, հրաշալի դիզայնով հյուրընկալ սրճարաններ ու կյանքով լի արվեստակենտրոն համայնքներ: Բացի վիկինգների ու բնիկ սամինների պատմությունից, այս վայրը հայտնի է նաև իր գերժամանակակից բնույթով, հրաշագեղ բնությամբ ու նորվեգական խոհանոցով, որը վերջերս բավականին մեծ ժողովրդականություն է վայելում:

 4  Իռլանդիա

Irish City

Իռլանդիան կարող է այնքան հարուստ ու էլեգանտ չլինել, ինչպես վերը նշված մյուս վայրերը, այնուամենայնիվ, այն յուրօրինակ գեղեցկություն ունեցող երկիր է` հարուստ մշակույթով, պատմությամբ, կոլորիտով ու բարեհամբույր մարդկանցով: Մարդիկ այստեղ չափազանց ջերմ ու հյուրընկալ են, աշխարհին հայտնի է իռլանդական յուրահատուկ և բազմազան մշակույթը, խորն արմատավորված ֆոլկլորը:
Ավելին, արվեստագետների համար Իռլանդիայում հարկման հատուկ քաղաքականություն է գործում, որի շնորհիվ Իռլանդիան լավագույն վայրն է գրողների, նկարիչների, քանդակագործների ու մյուս արվեստագետների համար: Սա նաև հրաշալի վայր է աշխատելու և թոշակի անցնելու համար, իսկ ծերունական կյանքը կարելի է վայելել գյուղական փառահեղ տարածքներում՝ բնության խաղաղ գրկում:

 5  Իսպանիա

Village in Spain

Չնայած բոլոր տնտեսական խնդիրներին ու գործազրկության բարձր մակարդակին՝ Իսպանիան դեռևս համարվում է Եվրոպայի` ապրելու համար լավագույն երկրներից մեկը, անկախ նրանից, դուք գումարը ծախսելու համար գեղեցիկ վայր փնտրող մեծահարո՞ւստ եք, թե երկիր այցելած անգլերենի ուսուցիչ: Այնուամենայնիվ, աշխատանք գտնելն այստեղ իսկապես բարդ է:

Այստեղ բնակելի տարածքների ու ուտելիքի գները կտրուկ ցածր են՝ համեմամատած եվրոպական մյուս երկրների հետ, առողջապահական համակարգը շարունակում է մայրցամաքում ամենազարգացածներից մեկը լինել:

Ավելին, Իսպանիան ունի ամեն ինչ` ամբողջ տարվա ընթացքում շողացող արև, հրաշալի լողափեր, շքեղ լեռներ, յուրահատուկ հնաոճ գյուղական բնակավայրեր ու կենդանի քաղաքներ, գերազանց խոհանոց, ուրախ խնջույքներ ու անհամեմատելի մշակույթ ու արվեստվ: Թերևս կարիք չկա նշելու, որ այն լի է հպարտությամբ, ընկերական, ջերմ ու կյանքով լի իսպանացիներով, որոնք ձեզ կոգեշնչեն կյանքն ապրել ամբողջությամբ՝ վայելելով ամեն մի վայրկյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել