Սիրելիի հետ յուրաքանչյուր վայրը դրախտ է դառնում: Հանճարեղ ճարտարապետները աշխարհի տարբեր ծայրերում անհավանական գեղեցկության տներ են կառուցում, որտեղ կարելի է անչափ ռոմանտիկ մթնոլորտում անցկանցել սիրահարների տոնը և անմոռանալի հիշողություններ պարգևել միմյանց:

Բրիտանական ամրոց, Քիրկբի-Սթիվեն, Մեծ Բրիտանիա
Британский замок, Киркби-Стивен, Великобритания

Իրական վիկտորիանական ոճի 1841թ.-ի ամրոց, 15 հեկտար հող Յորքշիրյան հովտում: Այստեղ Դուք կարող եք վայելել նախաճաշերը և ընթրիքը՝ գեղեցիկ բուխարիի մոտ:

Տուն-խեցի Իսլա-Մուհերեսում, Մեքսիկա
Дом-ракушка на Исла Мухерес, Мексика

Իսլա-Մուհերեսը յուրահատուկ փոքրիկ կղզի է Կարիբյան ծովում, իրական տրոպիական դրախտ է: Յուրահատուկ տունը նախագծել են ճարտարապետներ Էդուարդո Օկամպոն և նրա եղբայրը: Իսլա-Մուհերեսը իսպաներենից թարգմանաբար նշանակում է «Կանանց կղզի»: Այն այդպես են անվանել իսպանացի ծովագնացները, քանի որ հասնելով կղզի, հայտնաբերել էին կին-աստվածուհիների կավե բազմաթիվ արձանիկներ:   

Գեոդեզիական տուն Անդալուսիայում, Իսպանիա
Геодезический дом в Андалусии, Испания

Այս զարմանալի շինությունը վրան չէ, այլ գեոդեզիական տուն է: Այն գտնվում է շատ գեղեցիկ և խաղաղ վայրում, որտեղ Ձեր ուշադրությունը ոչինչ չի շեղում բնության գեղեցկությունից:

Առանձին սենյակ «րիադում», Մարակեշ, Մարոկկո
Отдельная комната в риаде, Марракеш, Марокко

Արաբերենից թարգմանաբար «րիադը» այգի է նշանակում: Այն իրական մարոկկական տուն է, ներսում ունի այգի, տունը չորսանկյունի տեսք ունի, ինչի շնորհիվ արևի ճառագայթները ներս են թափանցում բոլոր սենյակներ:  

Տուն ծառի վրա, Լոս Անջելես
Домик на дереве, Лос-Анджелес

Այսպիսի կառույցներն առավել հայտնի են Կալիֆորնիայում: Տան տերերը որոշել էին ձեռք չտալ որոշ դետալների, այնպես որ, հատակին կարելի է հայտնաբերել ներկի կաթիլներ: Դուք կարթնանաք թռչունների երգի ներքո:

Սիրային բույն, Ակվիտանիա, Ֆրանսիա
Любовное гнездышко, Аквитания, Франция

Ֆրանսիայում գտնվող այս փայտե տուն-բույնը այնչափ ռոմանտիկ տեսք ունի: Տուն մուտք գործելու համար պետք է հետաքրքրիր փորձության ենթարկվեք: Դուք պետք է սիրելիի հետ մագլցեք անվտանգ ցանցի վրայով: Տան մեջ տաքությունը պահպանում է ոչխարի հաստ մորթու շերտը, որը մտցված է պատի մեջ: Առաստաղին պատուհան կա, որպեսզի սիրելիի հետ կարողանանք վայելել աստղային երկնքի գեղեցկությունը:   

Վրան Բելկոմ-Ան-Բոժում, Ֆրանսիա
Юрта в Бельком-ан-Бож, Франция

Ձեզ թափառականներ պատկերացեք, ովքեր հասել են Ֆրանիսա և որոշել են իրենց վրանը կառուցել Ալպերի ստորոտին: Հիանալի վայր է աշխարհից կտրվելու և աշխարհի ամենառոմանտիկ երկրում միմյանց ընկերակցությունը վայելելու:  

Նավակ Էյֆելյան աշտարակի մոտ, Փարիզ, Ֆրանսիա
Лодка у Эйфелевой башни, Париж, Франция

Շատերի համար Ֆրանսիայի մայրաքաղաք ռոմատիկ ճամփորդության գնալը կարող է հասարակ թվալ, բայց եթե մի փոքր զարկ տաք երևակայությանը, ապա այն կդառնա Ձեր կյանքի ամենահիշարժան ճանապարհորդությունը: Սենա գետով սիրելիի հետ զբոսանեք նավակով և հիացեք Էյֆելյան աշտարակով:

Տուն-ֆուրգոն, Ֆրանսիա
Домик-фургон, Франция

Իրական սիրո համար սահմաններ չկան: Ճանապարհորդության մեկնեք ավտոմեքենայով՝ Ձեզ հետ վերցնելով տուն-ֆուրգոն: Դուք բացարձակ այլ տեսանկյունից հնարավորություն կունենաք ծանոթանալու օտար երկրի սովորույթներին և ավանդույթներին:

Գաղտնի տուն, Վենետիկ
Секретный дом, Венеция

Տան մուտքը թաքնված է բոլորի աչքից: Այստեղ Դուք կկարողանանք վայելել Ձեր հանգիստը, պատուհաններից սքանչելի տեսարան է բացվում քաղաքի ջրանցքների վրա, ինչպես նաև կկարողանաք նախաճաշել և ընթրել սեփական տան այգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել