Շնորհավորական բացիկ և ծաղիկներ` հասարակական տրանսպորտի միակ կին վարորդինSlaq.am-ը գրում է.

Մարտի 8-յան տոնական Երևանում կանանց և աղջիկներին մատուցվող անակնկալների շարքում առանձնացել է ևս մեկ միջոցառում: 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից շնորհավորական բացիկ և ծաղիկներ են հանձնվել մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի միակ կին վարորդ Էլմիրա Մանյանին: 
Վերջինիս երևանցիները ճանաչում են որպես տրոլեյբուսային երթուղիներից մեկի շարժակազմի արդեն երկար տարիների վարորդի:
Կանգառասրահներից մեկում մատուցված անակնկալը հաճելիորեն զարմացրել է տրոլեյբուսի կին վարորդին, որի համար վերջինս իր շնորհակալությունն է փոխանցել քաղաքապետին:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել