Ladynews.am-ը գրում է.
Թանկագին լեդիներ, շնորհավորում ենք ձեզ կանանց միջազգային տոնի առթիվ: Միանում ենք բոլոր այն շնորհավորանքներին, բարեմաղթանքներին, հաճոյախոսություններին, որոնք այսօր կլսեք: Թող դրանք ձեզ ասվեն ոչ միայն այօր: Մաղթում ենք նաև, որ միշտ լինեք սիրված ու գնահատված:
Իսկ որպեսզի «դատարկաձեռն» չլինենք, ձեզ ենք ներկայացնում ութ սովորություն, որոնցից առաջարկում ենք ազատվել:
1.Զրույցի ժամանակ հեռախոսով մի զբաղվեք
Այս մեղքը մենք բոլորս ենք գործում: «Սա քո՞ հեռախոսն է զանգում: Հավանաբար իմն է»: «Սպասիր մեկ րոպե, խնդրում եմ, ես պատասխանեմ այս SMS-ին…»: Հնարավոր է՝ դուք չեք էլ խնդրում սպասել, այլ պարզապես հայացքը կտրում եք զրուցակցից, նայում հեռախոսին և հավաքում պատասխան տեքստը:
Ցանքանում եք առանձնանա՞լ ամբոխից: Ցանկանո՞ւմ եք լինել մարդկանց սիրելին, այնպիսին, ում բոլորը հարգում են այն կարևորության համար, որը նա տրամադրում է զրուցակցին: Վերջ տվեք ձեր հեռախոսը ստուգելուն: Կնկատի՞ արդյոք հեռախոսը, որ իր վրա քիչ ուշադրություն եք դարձնում: Ոչ: Իսկ մարդի՞կ: Այո, նկատում են: Նրանց համար միևնույն չէ:
2.Մի քանի գործով միաժամանակ մի զբաղվեք
Ուզո՞ւմ եք իմանալ սենյակում ամենաբանիմաց մարդը լինելու կարճ ճանապարհը: Եղեք ամենաուշադիրը:
Զարմանալի է, որքան շատ բան ենք իմանում զրուցակիցների հետ հանդիպման ժամանակ, եթե մի կողմ ենք թողնում բոլոր գործերը և ողջ ուշադրությունն ուղղում քննարկմանը: Անմիջապես տեղեկանում ենք օրվա փակ թեմաների մասին, «կամուրջ գցելու» հնարավորություններն ենք պատկերացնում և փորձարկում ենք պետքական մարդկանց մոտ սեփական կարևորությունը բարձրացնելու հնարավորությունները: Դուք միակն եք, ով ամբողջությամբ կենտրոնանում է հանդիպման վրա, դրա համար ձեզ հեշտ է:
3. Մի մտածեք նրանց մասին, ովքեր ձեր կյանքի հետ կապ չունեն
Հանրահայտ աստղի կյանը կամ մեծ տոնակատարությունը չի տուժի, եթե դուք դրան չմասնակցեք: Փոխարենը ընտանիքը, ընկերներն ու գործընկերներն այն մարդիկ են, որոնց գոյությունը կարևոր է ձեզ համար: Տրամադրեք նրանց ժամանակ և ուշադրություն: Նրանք դրանց արժանի են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ