Շնորհալի նկարիչ Մայքլ Բրիչը բնակվում է Լոնդոնում: Նա սովորական սուրճը վերածում է արվեստի գլուխգործոցի: Նա սուրճի բաժակում դիմանկարներ է նկարում: Այդ դիմանկարները սուրճի սերի, կաթի ու վառ երևակայության համադրությունից են ծնվում: Նա առաջին անգամ նկարչական այս տեխնիկան փորձարկել է այն հյուրանոցի խոհանոցում, որտեղ մինչ այժմ էլ աշխատում է: Նա հաճախ նկարում է հենց այն մարդու դիմանկարը, ում հրամցնում է սուրճը: Այդ դիմանկարները շատ կարճ կյանք են ունենում: Բարեբախտաբար, նախքան մարդիկ կխմեն սուրճը, Մայքլը լուսանկարում է սուրճի բաժակը և լուսանկարները տեղադրում Tumblr կայքում: Նա ասում է, որ մարդկանց հրամցնելով իր ստեղծագործությունները՝ նա կարճ ժամանակահատվածում կարողանում է մտերմանալ նրանց հետ և դրական լիցքեր փոխանցել նրանց: Մայքլին հաճախ են հրավիրում հարսանիքների, ծնունդների և նմանատիպ այլ միջոցառումների: Նա միջոցառումների բոլոր հյուրերին ապշեցնում է իր արվեստով:























