Իմ ամենասիրա՜ծ անեկդոտներից մեկն է: Բոլորդ երևի լսել եք

Մարտի 8-ն է....
Շենքի կանայք տեսնում են, որ իրենց տղամարդիկ ոչ մի նվեր իրենց չեն անում, որոշում են իրենք իրենց մի բան կազմակերպել... Որ մի կլուբը գնում են, բոլորը զբաղված, տեղ չի լինում...Ինչ անեն, ինչ չանեն, մարդ ա մի շիշ օղի են գնում ու գնում գերեզմաններ խմելու:)))) Մինչև լուսադեմ նստում են, խմում, վերջում էլ գերեզմանների վրայից ծաղիկները վերցրած գնում են տուն...
Առավոտյան շենքի տղամարդիկ հավաքվում են....տխու՜ր....
Ու սկսում են դարդերը պատմել....Առաջինը թե, տղե՛րք, կնիկս ֆռում ա...գիշերը հազարին խմմմած էկել էր տուն, ձեռն էլ մի փունջ ծաղիկ....
Երկրորդը. «Հաստատ իմ կինն էլ սիրեկան ունի...Երեկ ինքն էլ, ահավոր խմած, ծաղիկներով լուսադեմին մտավ տուն....հաստա՜տ սիրեկանից էր էդ ծաղիկները»...
Երրորդը. «Բա ես ինչ ասեմ...Իմն ահավոր ա... Կինս ինձ դավաճանում ա, էն էլ ո՜նց... Լուսադեմին խմմա՜ծ, ոտքի վրա հազիվ էր կանգնում...ձեռքն էլ մի մեե՜ծ բուկետ՝ վրան էլ գրված ՝ ԸՆԿԵՐՆԵՐԻՑ» ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել