1in.am-ը գրում է.

Yahoo ինտերնետ ընկերությանը պատկանող ծառայությունների օգտատերերը չեն կարողանա այնտեղ մուտք գործել Google-ի և Facebook-ի միջոցով, գրում է hitech.newsru.com-ը:

Ինչպես հայտնել են ընկերությունում, նոր համակարգը օգտատերերից կպահանջի ինտերնետ հսկային պատկանող ծառայություններ մուտք գործելու համար գրանցել Yahoo ID-ն:

Yahoo-ն իր կայքերը օգտատերերի նույնականացման նոր համակարգին կհարմարեցնի աստիճանաբար, իսկ առաջին ծառայությունը, որում կանջատվեն Google-ի և Facebook-ի հաշվառման գրառումները, կլինի քոլեջների բասկետբոլի թիմերի մրցաշարին նվիրված Yahoo Sports Tourney Pick’Em-ը:

Այլ ծառայություններում նոր համակարգի ներդրման ժամկետներ դեռևս չեն հաղորդվում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ընկերության գլխավոր տնօրեն Մարիսա Մայերը, ցանկություն կա Yahoo-ի առցանց ռեսուրսներն առավել հարմարավետ և ինտերակտիվ դարձնել:

Նշենք, որ 2013 թվականին ընկերությունը 1.37 մլրդ դոլարի մաքուր եկամուտ է ունեցել, ինչը 65 տոկոսով քիչ է 2012 թվականից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել