Lurer.com-ը գրում է.
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանն, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իր անունից ի սրտե շնորհավորել է Կանանց միջազգային օրվա առթիվ:
«Այս օրը մենք առանձնահատուկ ջերմությամբ ենք լցվում մեզ շրջապատող կանանց` մեր մայրերի, տատիկների ու քույրերի, կանանց ու դուստրերի նկատմամբ, փորձում արտահայտել մեր սերն ու հարգանքը, լինել ավելի ուշադիր ու հոգատար: Փորձում ենք գնահատել ձեր դերն ընտանիքում ու մեր պետության կյանքում և հայտնել մեր խորին երախտագիտությունը:
Առանց ձեզ, սիրելի կանայք, ոչ մի բարի գործ չի կարող հաջողությամբ պսակվել: Ձեր հմայքով դուք մեր կյանքը դարձնում եք ավելի բարեհաջող ու իմաստալից: Եվ մենք կանենք հնարավորը, որպեսզի դուք լինեք միշտ ուրախ ու երջանիկ:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ գարնանային այս հրաշալի տոնի առթիվ և մաղթում մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք ձեզ, ձեր երեխաներին ու ծնողներին, հարազատներին ու մերձավորներին: Եղեք առողջ ու գեղեցիկ: Թող միշտ խաղաղություն ու բարօրություն տիրի ձեր ընտանիքներում և մեր հայրենիքում»,- նշել է Արցախի Հանարապետության Նախագահ Բակո Սահակյանը:



