Yerevannews.am-ը գրում է.
Աժ ՀՀԿ խմբակցության երիտասարդ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը կանանց միջազգային օրվա առթիվ առաջինը շնորհավորում է մայրիկին: Նա YerevanNews.am-ի հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով օրվան, նշեց, որ նվերների հարցում հատուկ նախասիրություններ չունի: «Անկեղծ ասած հատուկ նախասիրություններ չունեմ նվերների հետ կապված, պարզապես այդ օրը ընդամենը ուշադրությունն էլ է հաճելի, կարևոր չէ նվերի ինչ լինելը», - նշեց նա: Արփինե Հովհաննիսյանը տոնի առթիվ հայ կանանց մաղթեց ավելի շատ ինքնավստահություն, համարձակություն, և համբերություն: «Հատկապես դժվարությունները, խոչընդոտները հաղթահարելու գործում», - հավելեց պատգամավորը:
Նյութի աղբյուր՝ http://yerevannews.am/?p=21592&l=am/arpine+hovhanisyany+nverneri+harcum+hatuk+naxasirutyuner+chuni
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



