1in.am-ը գրում է.

ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կարծում է, որ ԱՄՆ-ը թույլ չի տա ԵՄ-ի իր գործընկերներին իրեն Եվրոպայում ապաստան տրամադրել՝ գրում է ITAR-TASS-ը: 

Իր կարծիքը նա հայտնել է Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների կոմիտեի անդամների հետ երեկ տեղի ունեցած տեսահամաժողովի ընթացքում: 

«Ինչ վերաբերում է ապաստանին, ապա ես իսկապես ապաստան եմ խնդրում ԵՄ-ում, սակայն դեռ չեմ ստացել դրական պատասխան այն հարցերին, որոնք ուղղել եմ ԵՄ տարբեր երկրներին: Ազգային կառավարություններում խորհրդարանականներն ասել են, որ ԱՄՆ-ը, ես մեջբերում եմ, «թույլ չի տալիս» ԵՄ-ի գործընկերներին ինձ քաղաքական ապաստան տրամադրել»,- հայտարարել է Սնոուդենը՝ պատասխանելով խորհրդարանականների հարցերին: 

Ներկայում Եվրախորհրդարանն անցկացնում է մի շարք լսումներ՝ կապված լրտեսական սկանդալի հետ, որը պայթել էր Եվրոպայի երկրներում անցած տարվա հոկտեմբերին Սնոուդենի ներկայացրած փաստաթղթերի հրապարակումներից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել