Araratnews.am-ը գրում է.
Այսօր աշխարհի մի շարք երկրներում նշվում է կանանց միջազգային տոնը և այդ կապակցությամբ մի շարք միջոցառումներ են ձեռնարկվում նվիրված հենց կանանց իրավունքների պաշտպանությանը: Գենդերային հավասարության խնդիրն, ինչպես աշխարհի շատ երկրներում, Հայաստանում ևս առկա է: Այս առիթով Araratnews.am-ը զրուցել է «Կանանց Ռեսուրս կենտրոնի» աշխատակից Էլվիրա Մելիքսեթյանը:
«Այս օրը ոչ միայն ծաղիկներ, նվերներ ստանալու օր է, այլ սա ևս մեկ առիթ է բարձրաձայնելու հասարակությունում առկա հիմնախնդիրները և մասնավորապես կանանց իրավունքները: Եվ մեր կենտրոնը նույնպես ձեռնարկել է քայլարշավ, որին միացել են մի շարք կազմակերպություններ ու անհատներ»,- ասում է նա:
Նրա խոսքով՝ առհասարակ Հայաստանում կանանց շատ իրավունքներ են խախտվում: Հայաստանը 2013 թվականի տվյալներով՝ աշխարհում երրորդ երկիրն է, որտեղ իրականացվում են հղիության՝ սեռով պայամանավորված ընդհատումներ:
«Ավելի շատ նախապատվությունը տրվում է տղաներին ու այդպիսով խախտվում են կանանց իրավունքները»,- ասաց մեր զրուցակիցը:



