Armnewstv.am-ը գրում է.
Եվրոպայում կինն առաջին անգամ տաբատ հագավ իր իրավունքների համար պայքարելու նպատակով: 19-րդ դարի կեսին կնոջ ընտրական իրավունքի համար պայքարող ամերիկուհի Ամելիա Բլումերը հանրության առաջ ելույթ ունեցավ անսովոր հագուստով` շալվարով և մինչև ծնկները հասնող կիսաշրջազգեստով: Հետագայում հավասար իրավունքների համար պայքարի նման մեթոդներ կիրառեցին Ժորժ Սանդը, Մառլեն Դիտրիխը, Կոկո Շանելը:
Կնոջ վարտիքը սովորական հագուստ է դառնում միայն 20-րդ դարում: Այսօր շալվարն ու կոստյումը արդեն ոչ թե կնոջ էմանսիպացիայի ցուցիչ են, այլ երբեմն առավել սեքսուալ երևալու հնարավորություն: Համարձակ քայլերից մեկն էլ կատարեց Անջելինա Ջոլին: Փետրվարին նա Բաֆտա մրցանակաբաշխությանը ներկայացավ ոչ թե երեկոյան զգեստով, այլ շալվարով ու սմոքինգով: Շալվարով կինն այսօր արդեն ասեքսուալ չի համարվում: Նորաձևության մեջ կնոջ էմանսիպացիայի մեկ այլ դրսևորում էր բարձրակրունկներից հրաժարումն ու անցումը հարթ կրունկների:
Վարտիքից մինչև բարձրակրունկ` որո՞նք են կնոջ երիտասարդության ու գրավչության գաղտնիքները, ի՞նչ զոհողությունների են պատրաստ նրանք 21-րդ դարում` հանուն գեղեցկության:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



