Armversion.am-ը գրում է.
Կանանց միջազգային օրվանից՝ Մարտի 8-ից մեկնարկ է տրվում տոնական միամսյակին։ «Հայկական Վարկածը» պարզել է, թե ինչ ինքնատիպ շնորհավորանքներ են հղել կնամեծար հայտնի տղամարդիկ իրենց սիրելիներին, ինչպես նաև՝ բոլոր կանանց ու աղջիկներին։
Վիգեն Ստեփանյան – Մնացեք Կին մեծատառով՝ կյանքի բոլոր պարագաներում… Միայն իսկական կնոջ կողքին տղամարդն էլ դառնում է իսկական։
Հովհաննես Բաբախանյան-Շնորհավորում եմ այս գեղեցիկ ու պայծառ միամսյակի առթիվ, մաղթում եմ անսահման սեր և ներդաշնակություն: Թող այս գարնանային ծաղկուն միամսյակը սկիզբ լինի ողջ տարին ուրախ ու լուսավոր անցկացնելու համար: Սիրով` Հովաննես Բաբախանյան:
Գրիգոր Դանիելյան – Հարգելի տղամարդիկ, ես ուղղակի ցանկանում եմ, որ մենք այնպես անենք, որ մեր կանանց համար տարվա մեջ 365 օր լինի տոն, իսկ մարտի 8-ը պարզապես լինի այդ տոն օրերից մեկը…
Վլադիմիր Բարխոյան- Մեզ շրջապատող կանանց մշտապես պետք է պահենք ուշադրության և սիրո մեջ։ Անկեղծ ասած՝ չեմ սիրում, երբ ասում են միամսյակ. ինչ որ պարտավորեցնող բան կա այդ ամենի մեջ։ Ես միշտ ասել եմ ու կասեմ՝ մենք տարին 365 օր՝ 8 765.81277 ժամ ձեզ սիրում ենք և ձեր կողքին ենք։ Հավատացեք, առանց ձեզ տղամարդու կյանքը կլիներ տխուր և անիմաստ։ Մենք ձեզ սիրում ենք…
Արմեն Թադևոսյան- Ես միայն մի բան գիտեմ. մեր հայ ազգի կանանցից և աղջիկներից աշխարհում լավը չկա։ Ես շնորհավորում եմ բոլոր հայ կանանց և աղջիկներին, թող նրանք միշտ երջանիկ լինեն և ուրախ։ Իսկ տղամարդիկ թող բարի լինեն ապահովվեն նրանց երջանկությունը և ուրախությունը:
Դավիթ Սեխպեյան-Քանի որ կանայք էլ չեն կարող պատասխանել այն հարցին, թե ինչ է ուզում կինը, ցանկանում եմ, որ կանայք գտնեն այնպիսի կողակից, ով կիրագործի նրանց բոլոր ցանկությունները, նույնիսկ այն ցանկությունները, որոնց մասին իրենք` կանայք էլ չեն գիտակցում… Շնորհավոր մարտի 8, սիրելի կանայք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ