Նեղացեք ինձնից, ես չեմ շնորհավորելու Մարտի 8-ի կապակցությամբ...)))

Կանանց օր, մայրերի օր....տոնը զգում են, տոնը չեն պարտադրում....

Իմ համար մայրերի օր չկա, իմ համար կա մայրիկիս ծննդյան օր, որը իմ համար տոն է...

Իմ համար տոնը մարտի 7-ն է՝ իմ սիրելի կնոջ ծննդյան օրը...

Կանայք կյանքի լուսավորողն ու գույներ ապահովողն են, բայց պետք չի մի առանձին օր տեսնել էդ ամենը....

Սիրելի կանայք և աղջիկներ, գեղեցիկի արտահայտիչներ ու ներկայացուցիչներ, ցանկանում եմ, որ առողջ լինեք, միշտ սիրված ու գնահատված լինեք և տղամարդկանց անբաժանելի ծանր գոյությունը ընդունելի համարեք ...

Ձեզ միշտ սիրող, ձեզ ձանձրացնող՝

Դավիթ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել