Yerevannews.am-ը գրում է.

Այսօր կանանց միջազգային օրն է, որը նշվում է ամեն տարի մարտի 8-ին: Աշխարհի բոլոր տղամարդիկ այս օրը փորձում են յուրահատուկ տոն սարքել իրենց սիրելի կանանց համար:

Շնորհավորանքներ, անակնկալներ, նվերներ, սիրո խոստովանություններ և սիրո արտահայտման այլ նմանատիպ երևույթներ: Արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ անդամ Արմեն Երիցյանը YerevanNews.am-ի հետ զրույցում, խոսելով Կանանց միջազգային օրվա մասին, հայտնեց, որ գաղտնիք է, թե ինչ նվեր է պատրաստել իր կնոջ համար:

«Թե ինչ եմ նվիրելու կնոջս՝ դա գաղտնիք է: Միայն կին չէ, աղջիկներ էլ ունեմ, երկու աղջիկ ունեմ և պետք է մտածեմ, թե իրենց ինչ նվիրեմ», - նշեց նա, հավելելով, որ առաջին հերթին ծաղիկ է նվիրելու: Նախարարը նշեց, որ կարծում է, թե ինչ էլ նվիրի՝ իրենց համար թանկ կլինի, քանի որ շատ է սիրում: «Սիրում եմ անակնկալներ անել և կցանկանամ որ բոլորն էլ ունենան այնպիսի ամուսիններ, ով իրենց անակնկալներ կանի: Մեր կանանց պետք է կարողանանք ուրախացնել, որ իրենք միշտ ժպտան», - նշեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել