1in.am-ը գրում է.

Սիմֆերոպոլում զինված անձինք հարձակվել են Associated Press գործակալության նկարահանող խմբի վրա՝ հաղորդում է գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի, երբ AP-ի նկարահանող խումբը տեսախցիկ էր դնում ղրիմյան մայրաքաղաքի ռեստորաններից մեկի վրա՝ արբանյակային կապով ուղիղ եթե հաստատելու համար: Սկզբում նրանց մոտեցել են անծանոթ մարդիկ, պահանջել են հանել սարքերը և լրագրողներին մեղադրել են լրտեսության մեջ:

Այնուհետև դեպքի վայր են ժամանել զինված անձինք, որոնք կտրել են լարերը և իրենց հետ տարել են սարքերը: Գործակալության աշխատակիցներին շենքի մետ պահել են շուրջ երկու ժամ, տուժածներ չկան:

Գործակալության փոխանցմամբ՝ հաջողվել է վերադարձնել տեխնիկայի միայն չնչին մասը: AP-ն տեղի ունեցածի կապակցությամբ մտադիր է իր բողոքը հայտնել Ղրիմի իշխանություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել