Tert.am-ը գրում է.

Մրցակցությունը քաղաքականության մեջ ընդունված բան է և սեռ չի ճանաչում: Tert.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը՝ խոսելով Մարտի 8-ի, կանաց իրավունքների, տղամարդկանց հետ մրցակցության և այլնի մասին:


Կարինե Աճեմյանն ասաց, թե երբեք չի զգացել այնպիսի վերաբերմունք, որ իր մասին մտածեն` կին է՝ մազը երկար, խելքը՝ կարճ, փոխարենն ընդգծված հարգալից վերաբերմունք է զգացել իր գործընկերների կողմից, ինչն իր համար շատ հաճելի է:


«Ես տոներ սիրում եմ: Առհասարակ, Մարտի 8-ն ինձ համար ասոցացվում է գարնան զարթոնքի հետ: Կարծում եմ` բոլոր կանանց է հաճելի այս տոնը, և տղամարդիկ էլ պետք է մեծ հաճույքով շնորհավորեն կանանց, որովհետև, այնուամենայնիվ, կինը հասարակությունում ամենամեծ տեղն է զբաղեցնում այն առումով, որ հենց նա է կրթում, մեծացնում վաղվա քաղաքացուն, վաղվա զինվորին»,-ընդգծեց ՀՀԿ-ական պատգամավորը:


Կարինե Աճեմյանը կարծում է, որ մայրերը հպարտանալու տեղ ունեն, որովհետև զինվոր են նվիրում բանակին, կարողանում են այդ հոգսերը մեծ քաջությամբ իրենց ուսերին վերցնել:


«Բոլորովին չի խանգարում մեկ անգամ ևս շնորհավորել, փաղաքշել կամ ջերմ վերաբերմունք ցույց տալ կնոջը, հակառակը` շատ օգնում է, որպեսզի կինն իրեն երջանիկ զգա»,-եզրակացրեց պատգամավորը:


ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ, խոսելով քաղաքականության մեջ կին-տղամարդ հարաբերությունների, հատկապես` այդ հարաբերություններում ընդգծված մրցակցության մասին, ասաց, որ քաղաքական դաշտում, որը բավական ծանր դաշտ է, միշտ էլ մրցակցություն լինում է:


«Չեմ կարող ասել, թե տղամարդիկ հենց կանանց հետ են մրցակցության մեջ մտնում»,-ասաց ՕԵԿ-ական պատգամավորը` ավելացնելով, թե որպես կին երբևէ ընդգծված վերաբերմունք չի նկատել իր գործընկեր պատգամավորների կողմից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել