Panorama.am-ը գրում է.
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը շնորհավորական ուղերձ է հղել կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Կանանց միջազգային օրվան ընդառաջ մենք ընդգծում ենք կանանց և աղջիկների համար իրավունքների ու հնարավորությունների հավասարության հասնելու կարևորությունը ոչ սոսկ այն պատճառով, որ դա արդարության և մարդու հիմնարար իրավունքների հարց է, այլ քանի որ դրանից է կախված առաջընթացը բազմաթիվ այլ ոլորտներում:
Գենդերային հավասարության ավելի բարձր մակարդակ ունեցող երկրներում տնտեսական աճն ավելի մեծ է: Ավելի մեծ հաջողություն ունեն այն ընկերությունները, որոնց ղեկավարների թվում կանայք ավելի շատ են: Կանանց ներառող խաղաղության համաձայնագրերն ավելի հաստատուն են: Ավելի մեծաթիվ կին անդամներ ունեցող խորհրդարաններն ավելի շատ օրենքներ են ընդունում առանցքային սոցիալական հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են առողջապահությունը, հակա-խտրականությունը եւ երեխաների աջակցությունը:
Իրականությունը հստակ է. կանանց համար իրավունքների և հնարավորությունների հավասարություն՝ նշանակում է առաջընթաց բոլորի համար:
Այս պարզ ճշմարտությունը պետք է առանցքային լինի, քանի որ մենք ձգտում ենք մինչև հաջորդ տարվա վերջնաժամկետը խթանել առաջընթացը Հազարամյակի զարգացման նպատակների հարցում և օրակարգ կազմել 2015 թվականից հետո եկող տարիների համար:
Կարևոր ձեռքբերումներ կան աղջիկների համար տարրական կրթության մատչելիության եւ քաղաքական համակարգում կանանց ներկայացվածության ոլորտներում: Բայց առաջընթացը շարունակում է մնալ դանդաղ և անհամաչափ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



