Երեկ մարտի 7-ն էր, և բոլորը ոգևորված էին: Աղջիկները անհամբեր սպասում էին Մարտի 8-ին, իսկ տղերքը անհամբեր սպասում են ապրիլի 8-ին: Ստատուսների տարափ էր տեղում ՖԲ-ում: Դե ինչ, շնորհավորում եմ գեղեցիկ սեռին և ցանկանում եմ, որ միշտ ժպտան: Նրանց ժպիտը ջերմացնում է մեզ:
Նաիրա Կարապետյանը իր առաջին նվերն արդեն երեկ էր ստացել Շուշան Պետրոսյանից: Այդ նկարը տեղադրել էր իր պատին: Շատ լավ է, երբ ամեն ինչ բարի է: Ես էլ երեկ Նաիրային սառնարանի մագնիս խոստացա: Հույս ունեմ՝ այս մեկ ամսվա ընթացքում կհասցնեմ մագնիսը նվիրել:
Հեթանոսական մշակույթային կենտրոնի մոտ սրճարան չպետք է լինի. սա է ճիշտը: Մշակույթի նախարարություն ջան, խնդրում եմ, որ դուք հետևողական լինեք ձեր կոչմանը, ոչ թե աշխատեք մշակութային օբյեկտների դեմ: Մի տեսակ Անտի Մշակույթային նախարարություն եք հիշեցնում:
«Դեմ եմ» շարժումը երեկ կրկին պայքարի մեջ էր, պայքարը նորմալ է, երբ ամեն ինչ նորմալ է: Սակայն ինքնահրկիզման փորձ և նմանատիպ այլ բաներ պետք չէ նախաձեռնել, դա այս պայքարին չի վերաբերվում:



