1in.am-ը գրում է.

Նյու Յորքում կարմրուկ է բռնկվել: Ինչպես հայտնել են քաղաքի առողջապահության դեպարտամենտում՝ վտանգավոր հիվանդությամբ վարակվել է արդեն 16 մարդ, այդ թվում՝ 9 երեխաներ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:

Չորս մարդ հոսպիտալացվել է:

Հիվանդացածներն ապրում են Բրոնքս թաղամասում և Մանհեթենի հյուսիսում: Վարակի տարածման հետ կապված՝ բժիշկները բոլորին խորհուրդ են տալիս պատվաստվել: Նրանց խոսքերով՝ անհրաժեշտ է պատվաստել առաջին հերթին փոքրիկ երեխաներին, քանի որ հենց նրանք են գտնվում հատուկ ռիսկային խմբում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել