«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է այս տարվա փետրվարի գնաճի ցուցանիշները։
Ըստ այդմ, անցած տարվա փետրվարի համեմատ Հայաստանում կյանքը թանկացել է 4,6 տոկոսով։ Բազմաթիվ ապրանքատեսակներ եւ ծառայություններ, ըստ նույն ԱՎԾ-ի, թանկացել են երկնիշ տեմպերով։ Այսպես՝ ձուն թանկացել է 15,6 տոկոսով, կաթնամթերքը՝ 9,8 տոկոսով, բանջարեղենն ու կարտոֆիլը՝ 7,6 տոկոսով, հրուշակեղենը՝ 7 տոկոսով, մանկական հագուստը՝ 8,5 տոկոսով, մանկական կոշիկները՝ 15,6 տոկոսով, կոշկողենը՝ 11 տոկոսով, բուժսպասարկումը՝ 6 տոկոսով, կոմունալ-բնակարանային ծախսերը՝ 19,5 տոկոսով, կրթության ծախսերը՝ 7,2 տոկոսով եւ այլն»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել