Լրատվամիջոցի խմբագիրների եւ այդ նույն լրատվամիջոցի ընթերցողների պատկերացուները թեմայի կարեւորության եւ հրատապության մասին բացարձակ տարբեր են: Նման եզրակացության է հանգել միջազգային առաջատար մամուլին հետեւող ամերիկյան ընկերություններից մեկը: Այն համեմատել է որոշ պարբերականների առաջին էջերին հայտնված նյութերը այն նյութերի հետ, որոնք ամենամեծ հետաքրքրությունն են առաջացրել այդ նույն թերթի առցանց տարբերակում: Տարբերությունը հսկայական է, օրինակ, եթե «Գարդիան» թերթի խմբագիրը թիվ մեկ թեմա է համարել ուկրաինական ճգնաժամը եւ դա է զետեղել առաջին էջում, ապա ընթերցողներին մի քանի անգամ ավելի շատ է հետաքրքրել նոր դիետայի մասին նյութը... «Վաշինգտոն փոստն» իր առաջին էջում մանրամասն պատմում է ամերիկյան բանակում ծագած սկանդալի մասին, մինչդեռ ընթերցողների հետաքրքրության կիզակետում է եղել միասեռականների ամուսնության թեման...Իր եզրակացությունները ավելի պատկերավոր ցուցադրելու համար ընկերությունը ներկայացրել է որոշ պարբերականների իրական առաջին էջերը, կողքին զետեղելով այն տարբերակը, որը կընտրեին ընթերցողները... Ահա ընդամենը մի օրինակ՝ իրական էջում տեսնում եք Պուտինի լուսանկարը, այնինչ ընթերցողները կնախընտրեին պատմությունն այն մասին, թե ինչպես է երեխան ծնողներին դատի տվել... Հաշվի առեք, խմբագիրներ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել