Մի անգամ գիշերը՝ լուսաբացից մի փոքր շուտ, Շապուհ արքան պառկած իր անկողնում լսում է իր ժամապահների ձայնը, որոնք վիճում էին միմյանց հետ: Ժամապահներից մեկը ասում է. «Աշխարհում ամենուժեղը իմ արքան է»: Մյուսը ասում է. «Աշխարհում ամենուժեղը գինին է»: Իսկ երրորդն ասում է. «Աշխարհում ամենաուժեղը կինն է»: Առավոտյան արքան կանչում է իր նախարարներին և հարցնում, թե ո՞վ կամ ի՞նչն է ամենուժեղը՝ արքանե՞րը, գինի՞ն, թե կինը: Եվ ինքն իրեն պատասխանում է.
«Արքան երբեմն կորցնում է իշխանությունը, գինու իշխանությունը տևում է ընդամենը մի քանի ժամ, իսկ կինը… չկա մարդ ավելի իմաստուն Սողոմոնից, ուժեղ Սամսոնից, աստվածային Դավիթից, սակայն այս երեքին էլ գայթակղել է կինը»:
Հ.Գ. Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ կանայք
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alvina.babayan/posts/10201404576507127?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել