Ի սրտե շնորհավորում եմ բոլոր կանանց, քույրերին և մայրերին գարնանային այս գեղեցիկ տոնի՝ մարտի 8-ի կապակցությամբ: Կնոջ դերն անգնահատելի է ամուր ընտանիքի ու մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում: Ցավոք սրտի, այսօր մեր երկրի առջև ծառացած բազմաթիվ սոցիալական խնդիրների բախվում են նաև կանայք: Մի դեպքում հուսահատություն, մյուս դեպքում՝ փորձությունը հաղթահարելու վճռականություն, բայց բոլոր դեպքերում հայ կինն ունի մի առնձնահատուկ բնավորություն՝ արժանապատվորեն կատարել իրեն բաժին հասած գործը, ունի մի առանձնահատուկ ֆենոմեն՝ անմնացորդ նվիրվել ընտանիքին ու սիրով շրջապատել այն:
Սիրելի կանայք, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ՝ մաղթում ավելի քիչ հոգս, ավելի մեծ սեր, ավելի ամուր ընտանիք ու արժանապատիվ կյանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել