Էն, որ սաղ աշխարհը հայ ա, վաղուց ա ապացուցված: Ջրհեղեղի վախտ, որ սաղ սկան, մենք մնացինք ջրի երեսին, Նոյի տղերքն էլ թռան սփյուռքահայ դարձան, պարզ չի՞, որ ըտուց էլ ցրցամը տվին ու մարդկության հիմքը դրին: Ճիշտ ա, մի մասը բռակ դուրս էկան, բայց զատո հալալ զուլալ մերոնք են, մեր հայերը: Փաստորեն էսօր աշխարհում որևէ թափով մարդ, որ մի հատ թափով դվիժենի ա անում, վռազ հելնում ենք վրեն հիշացնելու և ապացուցելու, որ ինքը հայ ա, համ էլ, որ աշխարհն իմանա հայն ո՛վ ա: Եթե աշխարհի բնակիչները սաղ հայ են, արժի ապացուցել, որ իրենց ապրած երկրներն էլ են մերը: Բայց հիմա սենց մի հատ մոմենտ կա, մենք՝ հայրենի հայերս թուրքի դաշնակից ռսից բացի, սաղ աշխարհին մեզ թշնամի ենք համարում, զոր ու գիշեր ընկած մեր «ներքին գործերին» խառնվող թշնամիներ ենք որոնում: Փաստորեն դրանով ալամաշխարհի հայությանը ինքներս մեր ձեռով մեզ թշնամի ենք սարքում: Հո՛պ, ըստէ մի բան կռուպնի սխալ ա...

 Անցնենք մյուս հարցին: Հին ազգերը սովորաբար շատ են փիլիսոփայում, որովհետև դա անելու նյութ շատ ունեն, հարուստ պատմություն ունեն: Մինչև դարերի խորքից էդ սաղ գրեն, պատմեն, ցույց տան, կուբամետրերով անվերջանալի գործ ա էսի: Բայց վատը էն ա, որ սրանով հրապուրված, գործ անելու, երկիր կառուցելու ժամանակ չի մնում: Ա՛յ օրինակ թազա ազգերը, որոնք անցյալ չունեն, իրանց ուժն ու էներգիան լրիվ տալիս են աշխատելուն, արարելուն ոչ մատենադարան ունեն, ոչ էլ փիլիսոփայելու մատերյալ: Փաստորեն դուրս ա գալիս, որ մենք մեր հնության քաշվածն ենք, թազա ազգերը թազա երկրներ են կառուցում, մենք մեր ունեցածի ձեռը կրակն ընկած, գիշեր ցերեկ գրում, ճզում, թվայնացնում ենք: Դաժը Ֆեյսբուքի վրա էլ ա լա՜վ երևում մեր էդ դժբախտությունը: Ջահելները մեծերից վարակված իրանց հնով գլուխ են գովում, սակայն թազա ազգերի ստեղծած բարիքներից են օգտվում: Կարո՞ղ ա ստեղ էլ ա մի բան կռուպնի սխալ...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել