Slaq.am-ը գրում է.
Slaq.am-ի զրուցակիցը դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանն է:
- Ո՞վ է Մերի Մակարյանը: Կնկարագրե՞ք Ձեզ 3 բառով:
- Հմայիչ, հումով և անխելք: ))
- Ինքնավստահ, հպարտ, ամեն գնով իր նպատակներին հասնող. այսպիսի կարծիք եք Դուք ստեղծել հատկապես սերիալներից հետո: Արդյո՞ք իրական կյանքում այդպիսին եք:
- Այո, ինքնավստահ և հպարտ եմ, բայց ամեն գնով իմ նպատակներին չեմ հասնում: Ընդհակառակը, մարդիկ՝ հենց նույն մայրս ինձ անընդհատ ստիպում են, որ երբ հարց, խնդիր ունեմ, ինչ-որ մարդկանց դիմեմ, ինչ-որ քայլեր անեմ: Ես եթե ինքս չեմ կարողանում անել, լռում եմ, սպասում այքան ժամանակ, մինչև կստացվի ինքնուրույն անել: Երբևէ ամեն գնով ոչինչ չեմ արել:

- Հիշու՞մ եք արդյոք Ձեր առաջին սիրուն. առաջին սիրո խոստովանությունը, որ արել կամ ստացել եք:
- Հիշում եմ…դպրոցում էր՝ 10-րդ դասարանում, բայց առաջին սիրո խոստովանությունը չեմ հիշում:
- Իսկ գիտե՞ք, թե որտեղ է այժմ նա կամ ինչո՞վ է զբաղվում:
- Դե դասարանցիս էր. ինչ-որ տեղեկություններ մեկումեջ լինում են: Մի քանի անգամ տեսել եմ փողոցում…

- Ընդունու՞մ եք Ձեր սխալները:
- Այո, ինչի հետևանքով մեկ-մեկ էլ տուժում եմ:
- Կա Ձեր կյանքում մարդ, ում ցավ եք պատճառել, բայց այդպես էլ ներողություն չեք խնդրել:
- Միգուցե. չեմ կարող ասել: Ես ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում միգուցե նեղացրել ու չեմ զգացել:
- Եթե նկարագրելու լինեիք Ձեր ապրած կյանքը մի քանի բառով, որ բառերը կլինեին դրանք:
- Մի քանի բառ ասելն այնքան քիչ է այսքան տարիների համար: Համենայն դեպս, ուզում եմ չափսոսալ ու շնորհակալ լինել. ես երբեմն-երբեմն ափսոսում եմ:

- Ձեր կյանքի որ շրջանը կամ օրը կուզեիք ետ բերել:
- Չեմ ուզում մանր բաներ ասել՝ մրցանակ և այլն՝ չնայած իրոք հաճելի է եղել: Երևի կուզեի առաջ ապրել: Չէի ցանկանա, որ որևէ մեկը մտածի, թե ցանկանում եմ ինչ-որ օր հետ բերել. նախ դա հնարավոր չէ. հետո միևնույն է՝ նույնը չի լինելու: Դրա համար իզուր պետք չէ երազել: Ընդհակառակը, պետք է ավելի լավ օրեր ստանալ:
- Ո՞րն է Ձեր չիրականացած երազանքը:
- Ես դեռ չգիտեմ՝ ինչ եմ երազում: Երազկոտ եմ, բայց դրանք միայն իմն են. երազանքը պիտի լինի հենց երազանք: Դրա համար գոնե դրանք թողեք ինձ: ))

- Պատկերացնու՞մ եք արդյոք Ձեզ 60-ն անց. ինչպիսի՞ն կլինի Մերի Մակարյանը:
- Տա Աստված, որ կողքիս ունենամ մարդիկ, ովքեր գոնե հոգ կտանեն իմ մասին: