Tert.am-ը գրում է.

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը այսօր հրավիրել է խորհրդակցություն, որտեղ քննարկվել են աշխատավարձային նոր քաղաքականության ներդրման նախապատրաստական հարցեր, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Վարչապետի խոսքով` հուլիսի 1-ից արմատական փոփոխություն է սպասվում պետական հատվածի վարձատրության գործընթացում: Ներդրվում է վարձատրության միասնական նոր համակարգ, որտեղ վարձատրության հաշվարկման համար հիմք հանդիսացող բազային միավոր է ընդունվում նվազագույն ամսական աշխատավարձը. այն ընթացիկ տարվա հուլիսի 1-ից կսահմանվի 50,000 դրամ:

Ինչպես նշել է ԼՂՀ կառավարության ղեկավարը` նոր համակարգը նպատակաուղղված է աշխատանքի վարձատրության չափերի միջև գոյություն ունեցող հարաբերակցության անհամապատասխանությունները շտկելուն, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափերի միջև հիմնավորված տարբերակում մտցնելուն, պետական ծառայության տարբեր ոլորտներում աշխատավարձերի սանդղակների համադրելիության և միասնականության ապահովմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել