Tert.am-ը գրում է.

Ցավալի է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մեր տարածաշրջանում պատերազմական իրադրություններ են սկսվել, քանի որ դժվար կլինի միջազգային հանրության ուշադրությունը սևեռել այս հարցի վրա: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար խիստ անհրաժեշտ է, որ առաջին հերթին այն ԱՄՆ-ն ճանաչի:


«Դրանից հետո Իսրայելը կճանաչի ու Անգլիան: Բայց ԱՄՆ-ն չի ճանաչում, որովհետև պատասխանատվությունը շատ մեծ է աշխարհում, որպես գերտերություն: Եվ հետո, ճանաչման պատասխանատվությունը մեծ է ցեղասպանության հետևանքների վերացման առումով: ԱՄՆ-ն եթե ճանաչեց, այդ հարցը պետք է դրվի, ու նա պատասխանատու է դառնալու, այդ պատճառով էլ հապաղում է»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել