Armsport.am-ը գրում է.
Հայաստանի հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը armsport.am-ին իր կարծիքը հայտնեց մարտի 5-ին Կրասնոդարում Ռուսաստանի դեմ կայացած խաղի շուրջ: Հիշեցնենք, որ Հայաստանն այդ մրցավեճում զիջեց 0:2 հաշվով:
Պարտության մասին
- Անհաջող խաղի գլխավոր պատճառն այն էր, որ խաղային պրակտիկա չունեինք, լավ վիճակում չէինք: Երեւի թե մենակ Հենրիխն էր, որ լավ վիճակում էր: Այս ամենին գումարվեց նաեւ այն, որ մրցակիցը բավական ուժեղ էր: Ռուսաստանն ունի փորձառու եւ ուժեղ ֆուտբոլիստներ: Ամեն դեպքում, չի կարելի լրիվ բարդել պրակտիկա չունենալու վրա: Մենք կարող էինք ավել լավ խաղալ:
Հայ երկրպագուների մասին
- Շնորհակալ ենք բոլոր երկրպագուներին, որոնց ձայնը լսելի էր մարզադաշտում: Լավ երկրպագեցին, բայց չկարողացանք արդարացնել նրանց սպասելիքները: Չէր զգացվում, որ խաղում ենք մրցակցի հարկի տակ: Կարծեք «տանը» լինեինք, իսկ «տանը» մենք վերջերս լավ չենք խաղում (ծիծաղում է): Իհարկե, Ռուսաստանի երկրպագուներն ավելի շատ էին մարզադաշտում, բայց մենք զգացինք, որ ունենք աջակցություն տրիբունաներից:
Վարդան Մինասյանի մասին
- Ցավոք, չհաջողվեց հաղթանակով կամ ոչ-ոքիով ճանապարհել նրան: Վերջին տարիներին մենք նրա գլխավորությամբ ենք ունեցել հաջողություններ: Ֆուտբոլիստ-մարզիչ հարաբերությունները նրա օրոք շատ լավ են եղել: Կյանքը շարունակվում է, պետք է ամեն ինչ անենք, որ գալիք ընտրական փուլում ավելի հաջող ելույթ ունենանք:
Նոր գլխավոր մարզչի մասին
-Շալանդը ծանոթացավ թիմին, սակայն նա չմասնակցեց մարզումներին եւ կողքից հետեւ խաղացողների գործողություններին: Նա պարզապես ֆիզիկապես էր ներկա այս կարճատեւ հավաքին: Դեռ դժվար է ինչ-որ բան ասել:
Ակտոբեի մասին
- Կարծում եմ, որ Ղազախստանի առաջնության մեկնարկից առաջ թիմն ավելի է ուժեղացել: Թեկուզ նաեւ նրա պատճառով, որ Մարկոսն էլ է համարել «Ակտոբեի» կազմը: Պետք է, որ առաջադրանքը կատարենք եւ ունենանք հաջողություններ: